Դեպի վեր

31.10.2014


Պատվիրակության անդամների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Օտարերկրյա հինգ պետության նոտարական պալատների ներկայացուցիչներն ու ՀՀ-ում գործող նոտարները Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության , Գերմանիայի, Ուկրաինայի, Լատվիայի և Բելոռուսի նոտարներն այնուհետև եղել են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել փաստագրական նյութերին: