Դեպի վեր

26.03.2015


Հիշում և պահանջում ենք....


ՀՀ Նոտարական պալատի վարչության որոշմամբ՝ հաստատվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Նոտարական պալատի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը.

1. ՀՀ բոլոր նոտարները կկրեն ցեղասպանության խորհրդանիշը համարվող անմոռուկ ծաղկի կրծքանշանը
2. Կկազմակերպվի տուն ինտերնատի բնակիչների այցելություն Հ .Ղափլանյանի անվան դրամատիկ թատրոն՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը դիտելու նպատակով.
3. Կկազմակերպվի մանկատան երեխաների այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր.
4. Նոտարների երեխաների մասնակցությամբ Նոտարական պալատում կանցկացվի միջոցառում, որի ընթացքում երեխաներն իրենց ձեռքով կպատրաստեն «Չենք մառանա» խորագրով աշխատանքներ՝ նվիրված   Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
5. ՀՀ նոտարական ծառուղում նոտարների կողմից կտնկվի ծառ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո նոտարները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր…