Դեպի վեր

20.04.2015


Մանկատան երեխաներն այցելել են Ծիծեռնակաբերդ


ՀՀ նոտարական պալատի անդամները Պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանի ուղեկցությսմբ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ միասին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացրել են ճանաչողական այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
Մանկատան սաները ծանոթացել են Հուշահամալիրի կառուցման պատմությանը, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհ գնացած 1.500.000 անմեղ զոհերի հիշատակին:

Նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը նշել է, որ, մանկատան երեխաները, ծերանոցում բնակվող մեծահասակները մշտապես գտնվում են նոտարների ուշադրության կենտրոնում: Սա այն խավն է, որը ավելի քան կարիք ունի ուշադրության և խնդիր ինտեգրվելու որպես լիարժեք անդամ հասարակության մեջ՚:

Նշենք նաև, որ ՀՀ նոտարական պալատի վարչության որոշմամբ մշակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք: ՀՀ նոտարական պալատը խոցելի խմբերի կողքին՚ խորագրի ներքո պարբերաբար իրականացնում է բարեգործական միջոցառումներ:

Աղբյուր՝ xnews.am