Դեպի վեր

15.06.2016


Նոտարիատի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկվել են ժառանգման իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները


            ՀՀ նոտարական պալատի հրավերով երկօրյա այցով Հայաստան ժամանած Նոտարիատի միջազգային միության նախագահ Դանիել-Սեդար Սենգորը և Նոտարիատի միջազգային միության Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Պիեռ Բեքերը հունիսի 14-ին  մասնակցել են սեմինար-քննարկման:

            Վերջինի նպատակն էր  զարգացնել ՀՀ նոտարական պալատի և Նոտարիատի միջազգային միության հետ ներկայիս համագործակցությունը, ինչպես նաև անդրադառնալ նոտարի դերին՝ պետության և քաղաքացիների շրջանում:

            ՀՀ նոտարական պալատի նախագահ Վանինե  Հովսեփյանն ու նոտարիատի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են ժառանգման իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները, նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար պետության պատասխանատվություն կրելու մեխանիզմների միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև անդրադարձել Նոտարական պալատի դերին ու նոտարի պատասխանատվությանը վերաբերող հարցերին:

           Սեմինար-քննարկմանը ներկա են եղել նաև Հայաստանում գործող նոտարները, ՀՀ արդարադատության նախարարության, Վճռաբեկ դատարանի, Փաստաբանների պալատի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները:

           Նույն օրը Դանիել-Սեդար Սենգորը և Պիեռ Բեքերը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանի ուղեկցությամբ, այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ է դրել հուշակոթողին:

Նկարներ -->