Դեպի վեր

01.10.2017


Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է ԵՏՄ անդամ երկրների նոտարների հերթական համատեղ ստաժավորումը


2017 թվականի սեպտեմբերի 20-ից 23-ը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական պալատների փոխադարձ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում կայացել է անդամ-երկրների` Բելոռուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի և Հայաստանի նոտարների համատեղ ստաժավորումը: Հայաստանից ստաժավորմանը մասնակցել են` ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Վանինե Հովսեփյանը և ՀՀ «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Մարինե Սարգսյանը:

Այցի շրջանակներում անդամ-երկրների նոտարները այցելել են Աստանա քաղաքի նոտարական գրասենյակներ: Նոտարական գրասենյակներում նոտարները տեղում ծանոթացել են էլեկտրոնային նոտար համակարգով նոտարական գործողությունների կատարման պրակտիկային, ցուցադրել են համակարգից օգտվելու եղանակը և դրա առավելությունները, որոնք հնարավորություններ էին ընձեռնում համակարգի միջոցով նոտարական գործարքների համար ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն այլ մարմիններից:

Ստաժավորման հաջորդ օրն անդամ-երկրների նոտարները մասնակցել են Ղազախստանի հանրապետական նոտարական պալատի կողմից կազմակերպված, կլոր սեղան ձևաչափով քննարկմանը` «Տեղեկատվական տեխնոլոգիաները նոտարական գործողության մեջ» թեմայով: Քննարկմանը մասնակցել են Բելոռուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի և Հայաստանի նոտարները, Ղազախստանի Հանրապետության Արդարադատության նախարարության և «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» ԲԸ ներկայացուցիչները, որի ընթացքում «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» ԲԸ ներկայացուցիչը համակարգի միջոցով ցուցադրեց և ներկայացրեց էլեկտրոնային համակարգի միջոցով նոտարների կողմից կատարվող որոշ գործարքներ, համակարգի հնարավարությունները և առավելությունները այլ մարմիններից տեղեկատվություն ստանալու, տեղում գործարքները վավերացնելու և համապատասխան լիազոր մարմիններում գրանցում կատարելու համար: «Տեղեկատվական տեխնոլոգիաները նոտարական գործողության մեջ» թեմայի շուրջ ստաժավորմանը մասնակցող նոտարները ներկայացրեցին իրենց երկրներում գործող համակարգի կիրառման, հնարավարությունների և դանց առավելությունների մասին: Նույն օրը ստաժորները այցելել են նաև Ղազախստանի հանրապետական նոտարական պալատ, հանդիպել են պալատի նախագահ Ասեյլ Ժանաբիլովայի հետ: Նա մանրամասը ներկայացրել է Ղազախստանի նոտարական համակարգում ներդրված էլեկտրոնային համակարգը, գործող օրենքը և օրենքում կատարվելիք փոփոխությունները: Անդամ-երկրների նոտարները ևս ներկայացրել են իրենց երկրներում առկա էլեկտրոնային համակարգերը, դրանց հնարավորությունները, տարբերությունները, ինչպես նաև քննարկվել են առկա խնդիրները, որոնք առաջանում են համակարգի կիրառման ժամանակ: Քննարկվել են նաև մասնակից երկրների

օրենսդրություններում կատարված փոփոխությունները, որի ընթացքում մեր կողմից ևս ներկայացվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին:

Անդամ-երկրների նոտարները այցելել են Ղազախստանի քաղաք Աստանայի նոտարական պալատի մասնաճյուղ՝ ք. Աստանայի Մասնավոր նոտարական արխիվ, ծանոթացել են նոտարական գործերը նոտարական արխիվ հանձնման և պահպանման կարգին, ինչպես նաև արխիվի պահպանման պայմաններին:

Ղազախստանի հանրապետական նոտարական պալատի կողմից նոտարների համար կազմակերպվել են նաև այլ միջոցառումներ: Միջոցառումների շրջանակներում նոտարները այցելել են Աստանա քաղաքի տեսարժան վայրեր` Աստանայում գտնվող Ղազախստանի Ազգային թանգարան, ինպես նաև «Աստանա-Բայտերեկ» հուշահամալիր:

Համաձայն Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների նոտարական պալատների փոխադարձ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի հաջորդ այցը կայանլու է Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի հոկտեմբերի 12-ից 14-ը:
Նկարներ --»