Դեպի վեր

Նոտարական պալատ

    Նոտարական պալատ    

Ընդհանուր դրույթներ        

        Հայաստանի Հանրապետության նոտարական պալատն (այսուհետ՝ Պալատ) ինքնակառավարման սկզբունքի և նոտարների պարտադիր անդամակցության վրա հիմնված՝ նոտարներիմասնագիտական ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը նոտարների շահերը ներկայացնելը և պաշտպանելն է, նոտարական գործունեություն իրականացնելիս նրանց օգնություն ցույց տալը և այդ գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը:


        Պալատն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից, որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:


        Պալատը պատասխանատվություն չի կրում իր անդամների, իսկ վերջիններս՝ պալատի պարտավորությունների համար:


        Պալատն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իր անվանմամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, դրոշմակնիք, խորհրդանիշ, որում պատկերված է մագաղաթ և փետուր. Մագաղաթի վրա գրված է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մագաղաթի վերևում գրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ բառերը, մագաղաթի ներքևի մասում աջ և ձախ ուղղություններով ժապավեններ են, որոնցից մեկի վրա գրված է պալատի անգլերեն անվանումը, մյուսի վրա ռուսերեն անվանումը, հաշվարկային հաշիվ բանկում, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:  Պալատն ունի իր պաշտոնական կայքը` www.notarius.am:


        Պալատի անվանումն է՝

հայերեն՝   " Հայաստանի Հանրապետության Նոտարական Պալատ "

ռուսերեն՝  " Нотариальная палата Республики Армения "

անգլերեն՝   " Notarial Chamber of the Republic of Armenia "

       

        Պալատի գործունեության տարածքը Հայաստանի Հանրապետությունն է:  Պալատի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Զաքյան փողոց, 3 շինություն:


Պալատի գործունեության կազմակերպումը

         Պալատն իր գործունեությունը կազմակերպում է իր մարմինների և հանձնաժողովների միջոցով:

         Պալատի բարձրագույն մարմինը Պալատի  ընդհանուր ժողովն է:

         Պալատի գործադիր մարմինը Պալատի վարչությունն է:

         Պալատի կազմում գործում է երեք մշտական հանձնաժողով` նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողով, էթիկայի հանձնաժողով և վերստուգիչ հանձնաժողով:

         Ընթացիկ խնդիրների լուծման նպատակով կարող են ձևավորվել ժամանակավոր հանձնաժողովներ:

         Մշտական հանձնաժողովի անդամները ընտրվում են Պալատի ընդհանուր ժողովի կողմից երեք տարի ժամկետով՝գաղտնի քվեարկությամբ, ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամների թեկնածուներին առաջադրում է Վարչությունը:Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անվճար հիմունքներով: Հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների կողմից՝ ձայների մեծամասնությամբ:           

         Հանձնաժողովները իրենց գործառույթներն իրականացնում են նիստեր գումարելու միջոցով: Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են: Հանձնաժողովները որոշումները ընդունում են ձայների մեծամասնությամբ:  

         Հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Վարչության կողմից հաստատված Հանձնաժողովի գործունեության կարգով:

         Յուրաքանչույր հանձնաժողով կազմում է գործունեության աշխատանքային ծրագիր տարեկան կտրվածքով: 

         Ընթացիկ վարչատնտեսական գործառույթներն իրականացնելու նպատակով ձևավորվում է աշխատակազմ :