Դեպի վեր

Նոտարական պալատ » Աշխատակազմ

    Աշխատակազմ    

       Պալատի ընթացիկ կազմակերպականտնտեսական գործունեությունն ապահովելու նպատակով ձևավորվում է աշխատակազմ և նշանակվում է աշխատակազմի ղեկավար:

       Աշխատակազմի ղեկավար չի կարող նշանակվել նոտարի պաշտոն զբաղեցնող անձը:

       Աշխատակազմի ղեկավարը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

       Աշխատակազմի ղեկավարը ենթակա է և հաշվետու Պալատի նախագահին և վարչությանը:

       Աշխատակազմի ղեկավարը նշանակվում է Պալատի նախագահի կողմից՝ վարչության համաձայնությամբ:

       Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվող անձի՝ պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով, սահմանվում է փորձաշրջան մինչև երեք ամիս ժամկետով:

       Աշխատակազմի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել Պալատի վարչության որոշմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

       Աշխատակազմի ղեկավարն իր իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր է գործել՝ ելնելով Պալատի շահերից, բարեխիղճ և ողջամիտ: Աշխատակազմի ղեկավարը պատասխանատվություն է կրում իր լիազորությունները սահմանազանցելու կամ չարաշահելու հետևանքով Պալատին պատճառված գույքային վնասի համար:

       Աշխատակազմի ղեկավարը՝  

1) ղեկավարում է Պալատի աշխատակազմի ընթացիկ աշխատանքը.

2)  վարում է Պալատի եկամուտների ու ծախսերի և Պալատի անդամների անդամավճարների հաշիվը. 

3) վարում է նոտարների անձնական գործերը.

4) կազմակերպում է վարչության նիստերի անցկացումը.

5) կազմակերպում է նոտարների վերապատրաստման դասընթացների հետ կապված գործընթացը,  

6) ամփոփում է Պալատի աշխատանքային տարեկան ծրագրերի վերաբերյալ Հանձնաժողովներից և Վարչությունից ստացված  տեղեկատվությունը .

7) Պալատի նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա ներկայացնում և պաշտպանում է Պալատի շահերը՝ պետական և տեղական                    ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում, ինչպես նաև դատարանում.

8) Պալատի նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա կնքում է գործարքներ.

9) օրենքով սահմանված դեպքերում և կարգով Պալատի անունից տրամադրում է տեղեկատվություն.

10) կազմում և Պալատի վարչությանը ներկայացնում է հաշվետվություններ, ստանում և ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկում նոտարների հաշվետվությունները.

11) տալիս է ցուցումներ, որոնք պարտադիր են Պալատի աշխատակիցների համար,

12) Պալատի վարչությանը ներկայացնում է Պալատի աշխատակազմի հաստիքացուցակը,

13) պատասխանատվություն է կրում աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկատվությունը  պահպանելու համար. 

14) հետևում է վարչության որոշումների ժամանակին և պատշաճ կատարմանը.

15)  իրականացնում է այլ լիազորություններ, որոնք բխում են Պալատի ընդհանուր  ժողովի, նախագահի և վարչության որոշումներից և սույն կանոնադրությունից.