Հարգելի այցելու,
Սիրով ողջունում եմ Ձեզ ՀՀ նոտարական պալատի պաշտոնական կայքում, որի առաքելությունն է հանրությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության նոտարական համակարգի վերաբերյալ համալիր տեղեկատվություն, աջակցել ՀՀ բոլոր նոտարներին իրենց նոտարական գործունեությունն իրականացնելիս և համակարգել հանրային ծառայության այս կարևորագույն ոլորտը` կանխելով հնարավոր խնդիրների առաջացումը: www.notarius.am կայքը կարող է նոտարական համակարգի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու մատչելի աղբյուր լինել ինչպես նոտարների, այնպես էլ նոտարական համակարգի հետ առնչվող անձանց համար: Հուսով եմ, որ www.notarius.am կայքը կդառնա Ձեր առաջին օգնականը, տեղեկատուն նոտարական համակարգի վերաբերյալ ցանկացած հարցերի և դրանց անհրաժեշտ պատասխաններ ստանալու համար:Հուսով եմ մեր համագործակցությունը կլինի երկկողմանի արգասաբեր:
ՀՀ նոտարական պալատի
նախագահ
Վանինե Ժորայի Հովսեփյան